Կանադայի Վանկուվեր քաղաքում փողոցային փառատոնի ժամանակ մեքենայի մխրճվելու հետևանքով մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է։
«Այսօր երեկոյան ժամը 8-ից կարճ ժամանակ անց մի քանի մարդ զոհվեց, մի քանիսը վիրավորվեցին, երբ վարորդը մխրճվեց ամբոխի մեջ՝ Իսթ 41-րդ փողոցում և Ֆրեյզեր փողոցում անցկացվող փողոցային փառատոնի ժամանակ», - ասվում է Վանկուվերի ոստիկանության դեպարտամենտի հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ վարորդը ձերբակալվել է։ Իշխանությունները դեռևս հստակ տեղեկություններ չեն տրամադրել միջադեպի հետևանքով զոհվածների և վիրավորների թվի մասին։
Հաղորդվում է, որ մեքենան մխրճվել է Լապու Լապուի օրվան նվիրված ամենամյա միջոցառմանը՝ Ֆիլիպինների առաջին ազգային հերոսի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցող ամբոխի մեջ։
«Հենց նոր լուր ստացա Լապու Լապու փառատոնում տեղի ունեցած սարսափելի հարձակման մասին։ Աղոթում եմ բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար», - X սոցիալական ցանցում գրել է Վանկուվերի Քինգսվեյ շրջանը ներկայացնող պատգամավոր Դոն Դեյվիսը։